30-50% off hundreds of digital assets! WordPress themes, video, music and more 30-50% Off Go to Sale
Advertisement
  1. Design & Illustration
  2. Global Influences
Design

Միջազգային Արտիստներ Պրեզենտացիա` Դոմինիկյան Հանրապետություն

by
Length:MediumLanguages:

Armenian (հայերեն) translation by Astsal (you can also view the original English article)

Այս հոդվածի համար անդրադարձել ենք Դոմինիկյան Հանրապետությանը՝ ներկայացնելով վեց նկարիչների, ովքեր ստեղծագործում են հրաշալի գործեր սկսած գեղեցիկ նկարազարդումներից մինչև գրատպություն և ավելին: Ես հարցրեցի յուրաքանչյուր նկարչին, թե ինչպես է իրենց երկիրն ու մշակույթը ներշնչանք տվել ստեղծագործ մտքին, և պատասխանը ապշեցուցիչ էր: Վայելե՛ք:

Ուիլի Գոմես

Ուիլին գեղարվեստական ղեկավար և նկարիչ է հիմնված Սանտո Դոմինգոյում: Նրա ստեղծագործությունները իրենցից ներկայացնում են հոյակապ նկարազարդումներ, սահուն կորերով և անհավանական բարդությամբ: Ահա ներքևում կարող եք տեսնել նրա գործերի մի փոքր մասը, կամ տեսեք ավելին նրա պորտֆոլիոյում:

Nouveau 2

Թե ինչն եմ սիում ապրել իմ երկրում, դա մարդկանց ջերմությունն է. սա մի երկիր է հարուստ մշակույթով և գույներով: Մի վայր, որտեղ մեզանից շատերը հսկայական ու վեհ ընտանիք են:
Nouveau 2 by Willy Gomez
Nouveau 2

Nouveau 2

Մշակույթը թողել է մեծ ազդեցություն իմ արվեստի վրա իր վառ ու տաք գույներով, բուսականությամբ և կանանց վերաբերմունքով:
Nouveau 2 by Willy Gomez
Nouveau 2

Nouveau 2

Nouveau 2 by Willy Gomez
Nouveau 2

Nouveau 2

Արվեստը այստեղ ներկայացնում է մի հսկայական զանգված միջազգային մակարդակի բազմաթիվ արտիստներով: Շատ են փորձառու արտիստները, ովքեր հարգված են իրենց աշխատանքով:
Nouveau 2 by Willy Gomez
Nouveau 2

Մարի Նավարո

Մարին գրաֆիկական դիզայներ է հիմնված Դոմինիկյան Հանրապետությունում, Սոսուա քաղաքում: Նրա գործերը իրենցից ներկայացնում են հրաշալի իլուստրացիաներ, հարուստ վառ գույներով ու սյուրռեալիստական գեղեցկությամբ: Ներքևում կարող եք տեսնել նրա գործերի մի փոքր մասը, կամ տեսեք ավելին նրա պորտֆոլիոյում:

Bloom - Infinite Blackness

Դոմինիկյան Հանրապետությունը չափազանց գեղեցիկ երկիր է և այն իսկական գանձ է արկածախնդիր, ջերմ և ճկուն մարդկանց համար: Ես ունեմ առավելություն ապրելու ձկնորսների փոքրիկ քաղաքում՝ Սոսուայում, մոտ Ատլանտյան օվկիանոսի ամենագեղեցիկ ծովափներից մեկին:

Լինելով փոքրիկ տարածաշրջան, դու կարող էիր մտածել, որ Սոսուան չունի տեղ արվեստի համար, բայց արվեստը և ջազզը այս քաղաքի ամենկարևոր մասն են կազմում: Խոհարարությունը նույնպես աներևակայելի բազմազան է, քանի որ բնակչության մեծ մասը օտարերկրացի է: Դա է պատճառը, որ անհնար է չսիրել այս երկրի գրեթե բոլոր ոլորտները:

Bloom - Infinite Blackness by Mary Navarro
Bloom - Infinite Blackness

Bloom

Ես կասեի իմ գործերը ներկայացնում են հիմնականում Կարիբյան պատկերներ: Վառ և զարմանալի գույները, գրավիչ ուրվագծերը, և առասպելական ու սյուրռեալիստական պատմությունները ուղղակիորեն վերցվել են իմ ավանդույթներից ու մանկությանս հիշողություններից:
Իմ հավերժ փոփոխվող Ես-ի ուսումնասիրումը կոկտեյլի ևս մեկ բաղադրիչ է, այնպես որ, իմ նկարազարդումները միշտ ինքնաճանաչողական են -ուղեւորություն դեպի իմ խորին մտավախություններ և ամենամեծ ուրախությունները:
Bloom by Mary Navarro
Bloom

Bloom

Bloom by Mary Navarro
Bloom

Giving

Այստեղ կա երիտասարդ, բազմազան, և համարձակ արվեստի համայնք, որը ծաղկում է մի երկրում, որտեղ բնակչության մեծ մասը ունի շատ ցածր կրթության որակ:
Ես հավատում եմ, որ ժամանակի և կրթության հետ կառավարությունը և մարդիկ կսկսեն ավելի գնահատել արվեստը, և որ այն կգոյատևի անտարբերության և անտեղյակության սպառնալիքներին:
Giving by Mary Navarro
Giving

Ռաֆա Միգել

Ռաֆա Միգելը գեղարվեստնական ղեկավար է հիմնված Սանտո Դոմինգոյում, Դոմինիկյան Հանրապետությունում: Նրա աշխատանքն առանձնանում է անհավատալի տպագրական նկարազարդումներով, որոնք ստացվում են գրության զարմանալի տեխնիկայով: Ներքևում կարող եք տեսնել նրա գործերի մի փոքր մասը, կամ տեսեք ավելին նրա պորտֆոլիոյում:

Free Your Mind

Դոմինիկյան Հանրապետությունը դրախտ է: Դուք ունեք լողափ, քաղաքային կյանք, ամբողջ տարին արև, և նույնիսկ երբեմն հաճելի զեփյուռ ... լավ, կարճ ասեմ. ԴՀ-ում դուք ունեք ամենինչ:
Free Your Mind by Rafa Miguel
Free Your Mind

Never Give Up - գրություն 2

Դոմինիկյանները ունեն իրենց լեզուն. մենք խոսում ենք տեղական հայտնի ժարգոնային բառերով և ասացվածքներով: Ես փորձում եմ ստեղծել արվեստի գործեր հայտնի բառերով ու արտահայատություններով, որպես հարգանքի տուրք Դոմինիկյան մշակույթին: Հուսով եմ այն արտացոլում է, թե ինչքան հպարտ եմ լինել դոմինիկյան:
Never Give Up - Lettering 2 by Rafa Miguel
Never Give Up - գրություն 2

Fabrizio's Pizza

Fabrizios Pizza by Rafa Miguel
Fabrizio's Pizza

Love - գրություն 2

Այստեղ այնքան շատ տաղանդներ կան: Ամեն օր մի նոր արտիստ է առաջ գալիս: Ես շրջապատված եմ կրքոտ, նվիրված և բնատուր տաղանդով օժտված մարդկանցով: Ես սիրում եմ լինել այս ստեղծագործ և ոգեշնչող խմբի մի մասը: Մենք աշխատում ենք միասին նոր նախագծերի վրա, և միշտ ունենք նոր գաղափարներ:
Love - Lettering 2 by Rafa Miguel
Love - գրություն 2

Մոլի Իլոմ

Մոլին նկարազարդող է հիմնված Սանտո Դոմինգոյում: Նրա գործերը իրենցից ներկայացնում են անհավանական տարօրինակ կերպարներ լի կյանքով և բնավորությամբ: Ներքևում կարող եք տեսնել նրա գործերի մի փոքր մասը, կամ տեսեք ավելին նրա պորտֆոլիոյում:

Bowie

Այն, ինչը սիրում եմ Դոմինիկյան Հանրապետության վերաբերյալ, դա լանդշաֆտների բազմազանությունն է նման «փոքր» տարածության մեջ, և մարդկանց ջերմությունը, որ ամենալավ բանն է երկրում ցանկացած տեղ:
Bowie by Molly Yllom
Bowie

#Holasoymolly

Ես կարծում եմ, որ իմ աշխատանքը ոգեշնչված է գույների բազմազանությամբ, ձևերով, և շարժումներով: Իսկ այս բոլորը ներշնչված է Կարիբյան ռիթմերով:
Holasoymolly by Molly Yllom
#Holasoymolly

Santo Domingo Pop

Santo Domingo Pop by by Molly Yllom
Santo Domingo Pop

Cafe Con Leche

Արվեստի համայնքը բավականին սահմանափակ է, բայց բազմազանությունը զարմանալի է: Շատ հեշտ է ճանաչել մյուս արտիստներին անկախ նրանց արվեստի ոճից:  Ես կարծում եմ, որ այս սահմանափակումը ստիպում է մեզ ավելի շատ երազել, տանել մեզ առաջ ու նաև ոգեշնչել անել հոյակապ գործեր տրված պահին:
Cafe con Leche by Molly Yllom
Cafe Con Leche

Ջեն Կառլոս

Ջենը գրաֆիկական դիզայներ է հիմնված Դոմինիկյան Հանրապետությունում, Սանտո Դոմինգոյում: Նրա ստեղծագործությունները իրենցից ներկայացնում են նուրբ ձեռագիր գրության տպագրական նկարազարդումներ: Ներքևում կարող եք տեսնել նրա գործերի մի փոքր մասը, կամ տեսեք ավելին նրա պորտֆոլիոյում:

Nike - Just Do It

Ինչն եմ սիրում ԴՀ-ում ապրելու վերաբերյալ, դա մշակույթն ու էկոհամակարգն է: Ինչ վերաբերում է մշակույթին, ես լեզվի վիզուալ կողմն եմ, որը, կարծում եմ, այն է, որտեղ կարող ենք հասկանալ ինչ է նշանակում լինել դոմինիկյան:
Nike - Just Do It by Jean Carlos
Nike - Just Do It

Make Tonight The One

Իմ երկրի մշակույթը ունի իր ազդեցությունը շատ ձևերում. գունագեղություն, տեղական ժարգոն, արվեստ և երաժշտություն: Բայց այն ասպեկտը, որն օգնել է իմ աշխատանքի մեծ մասին որպես տառագիր, դա փողոցային արվեստն է: Գրաֆիտին, որմնանկարներն ու հատկապես միամիտ, ցածր բյուջեի գովազդներն ունեցել են մեծ ազդեցություն ինձ վրա:
Այստեղ, ունենք բազմաթիվ բուքմեյքերական կետեր կամ «կիոսկներ», ու դրանք, ունեն իրենց ներկայացնելու յուրահատուկ ոճ. իսկապես գունեղ գրատպություն: Այն օգնեց ինձ հասկանալ, թե ինչպես ավելի լավ ներկայացնել, թե ով ենք մենք՝ Դոմինիկյաններս, գրատպության միջոցով:
Make Tonight The One by Jean Carlos
Make Tonight The One

Dame La Lu

Dame La Lu by Jean Carlos
Dame La Lu

36 Days of Type

Վերջերս, մենք սկսեցինք կազմակերպել տարբեր միջոցառումներ, որոնք ներգրավում են փողոցային արվեստը, որպեսզի օգնենք որմնանկարներով զբաղվող համայնքին: Այս միջոցառումների համար կազմակերպիչները հրավիրում են տեղային և միջազգային արտիստներին, այսպիսով նրանք արտահայտում են իրենք իրենց որմնանկարի միջոցով: Այս տիպի միջոցառումները շատ լավ արձագանք ստացան բոլորի կողմից համայնքում:
Ես պատկանում եմ մի համայնքի, որը վերջերս է դարձել հայտնի, որտեղ մարդիկ նվիրված են գրատպությանը: Թեև դա հին է այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ն, այստեղ այն դեռ զարգանում է: Շնորհիվ իմ կիրքը դեպի տառերը, ես կարողացել եմ սովորեցնել տառագրություն տարբեր վայրերում, ինչպես նաև հանդիպել այլ տաղանդավոր արտիստների, ինչպիսիք են Օմար Գարսիան, Մարովան և Ռաֆա Միգելը: Այստեղ, արտիստները օգնում են միմյանց ինչով կարող են, առաջ հրելով նոր ու վեհ գաղափարներ ստեղծելու համար:
36 Days of Type by Jean Carlos
36 Days of Type

Նաթ Ռիվերա

Նաթը նկարազարդող է հիմնված Սանտո Դոմինգոյում: Նրա աշխատանքները իրենցից ներկայացնում են զվարճալի, գունեղ նկարազարդումներ, ներշնչված ժողովրդական բանահյուսություններից:  Ահա ներքևում կարող եք տեսնել նրա գործերի մի փոքր մասը, կամ տեսեք ավելին նրա պորտֆոլիոյում:

Days In The South

Բացի նրանից, ինչ բոլորը սիրում են այս երկրի վերաբերյալ (մարդիկ և սնունդը), ես կասեի ամենից շատ սիրում եմ այն, որ այստեղ կան անչափ բազմաթիվ վայրեր այցելելու համար:

Կարծես թե հենց ստեղծված է, որ բավարարի ամեն ճաշակի: Այսօր, դու կարող ես լողանալ շատ հստակ և աղի լողափում, երբ արևը հպվում է ձեր մաշկին, իսկ վաղը դու կարող ես կորչել ցուրտ անտառում, գրկախառնված մի մեծ, տարօրինակ կենդանու:

Days In The South by Nat Rivera
Days In The South

Marceline, Wirt, and Friends

Քաղաքը, որտեղ ապրում եմ, ունի կախարդված վայրի համբավ: Տարբեր արարածների, ֆանտաստիկ կենդանիների, վհուկների ու կախարդների մասին պատմությունները Սան Խուանի մի մասն են կազմում: Մի ժամանակ ես շատ էի վախենում նույնիսկ խոսել դրա մասին, բայց այսօր սրանք կատարյալ հեքիաթներ են ոգեշնչվելու համար:
Բացի քաղաքային լեգենդներից, ես մեծացել եմ, լինելով հասարակ աղջիկ: Դե գիտեք, պարզ կյանքը սիրող մարդ: Հավերի հետևից վազել, գնալ այգիներ, որոնք նման են անտառների, և գտնել մարգագետիններ, ուր կարելի է կորչել: Ես սիրում եմ դա, այդ պատճառով էլ, միշտ փորձում եմ կապ ստեղծել իմ կերպարների ու նման կյանքի միջև:
Marceline Wirt and Friends by Nat Rivera
Marceline, Wirt, and Friends

Noviembre - Calendario 2016

Noviembre - Calendario 2016 by Nat Rivera
Noviembre - Calendario 2016

Diciembre - Calendario 2016

Հենց հիմա շատ նկարիչներ համագործակցում են միմյանց հետ, օգնելով մյուսներին աճել ու զարգանալ, թույլ տալով նրանց լինել հաջողակ և ունենալ նույն հնարավորությունները: Նրանք աջակցում են բոլորին և միշտ փորձում են աշխատել որպես մեկ ընտանիք: Կարծում եմ, շատ լավ բան է, քանի որ լինելով արտիստ, կարող ես ունենալ եսակենտրոն ուղի:
Diciembre - Calendario 2016 by Nat Rivera
Diciembre - Calendario 2016

Շատ շնորհակալ եմ արտիստներին, որ ժամանակ տրամադրեցին պատասխանել իմ հարցերին ու կիսվել իրենց մասին, թե ինչպես է իրենց երկիրն ու մշակույթը ազդեցություն ունեցել ստեղցագործական կյանքի վրա: Կարող եք տեսնել ավելին ներքևում ներկայացված հղումներում:

Advertisement
Advertisement
Looking for something to help kick start your next project?
Envato Market has a range of items for sale to help get you started.