Unlimited PS Actions, graphics, videos & courses! Unlimited asset downloads! From $16.50/m
Advertisement
  1. Design & Illustration
  2. Adobe Illustrator
Design

7 հետաքրքիր գործիքներ և հնարքներ Adobe Illustrator - ում

by
Length:MediumLanguages:

Armenian (հայերեն) translation by Astsal (you can also view the original English article)

Նախորդ հոդվածումս անդրադարձել էի "10 հիմանական գործիքներ Adobe Illustrator - ում, որ պետք է իմանան բոլոր սկսնակները" թեմային, որը գնահատվեց ընթերցողների կողմից: Այս անգամ, ուզում եմ կիսվել ձեզ հետ 7 ամենահետաքրքիր գործիքների ու հնարքների մասին:

Ես Illustrator - ի մեծ երկրպագու եմ, ու չեմ կարող անտարբեր լինել այն գործիքների ու հնարքների նկատմամբ, որոնք ուղակիորեն զվարճալի են: Չնայած, այն ինչը ինձ համար հետաքրքիր է, կարող է ձեզ չհետաքրքրել, այնպես որ, ուրախ կլինեմ մեկնաբանություններում տեսնել ձեր խորհուրդներն ու տարբերակները: Սկսենք:

Նոստալգիա Live Paint Bucket - ի հետ

Ինչ-որ մեկը փորձե՞լ է պատկերել ներքևում գտնվող նկարը MS Paint - ում: Մեծ հավանականությամբ այն եղել է ձեր առաջին փորձը թվային գրաֆիկայում:

Filling shapes

Դու կարող ես անել նույնը Live Paint Bucket (K) - ով: Փաստացի, այն կարելի է ստանալ և Rectangle Tool (M) - ի միջոցով, և Live Paint Bucket - ի:

Այս մեթոդը իմ սիրած հնարքներց մեկն է "pixel" տիպի ցանց ստանալու համար, օրինակը ներքևում է: Սակայն կարող եք այն օգտագործել շատ այլ բաներում: Այս գործիքը շատ ժամանակ կխնայի գծային արվեստի մեջ:

Ինչպես նշեցի, այս գործիքի օգտագործման շատ տարբերակներ կան, թույլ տվեք ներկայացնել մի շարք դասընթացներ:

2. Ինչպե՞ս ստանալ գունային պալիտրա օգտագործելով Blends

Ունես դժվարություններ քո սեփական գունային պալիտրան ստեղծելու մե՞ջ: Խնդիրը լուծելի է, կան բազմաթիվ մեթոդներ այն հեշտ և արագ ստեղծելու համար: Բայցևայնպես, ամենահաճելի մեթոդը ինձ համար Բետո Գարզաի ներկայացրած մեթոդն է իր հրապարակած դասերում:

Self portrait tutorial

Նա ստեղծում է իր ներկապնակը օգտագործելով երկու գույն և blends: "Բացելով" blend-ը, ստացված գույները ավելացնում է Swatch պատուհանում: Ամենահաճելի պահը այս մեթոդի, այն է, որ փոփոխելով երկու գույներից մեկը blend-ում, կարող ես ստանալ բոլորովին նոր գունային պալիտրա:

Colours from Blends

Հետաքրքրե՞ց, կարող ես տեսնել ավելին ներքևում տրված դասերի հղումներում, որոնց հեղինակն է Բետո Գարզան:

3. Նկարազարդումներ Appearance պատուհանի միջոցով

Այս մեկը հնարավորություն է տալիս ստեղծել ավելի շատ դետալներ մեկ Graphic Style - ով: Նախորդ հոդվածում նշել էի, որ պետք է սովորել Appearance պատուհանի հնարավորությունները, որովհետև այն հրաշալի է:

Kiwi Fruit with one shape

Ինձ համար շատ հետաքրքիր է ստեղծել նկարազարդումներ ու էֆֆեկտներ  Appearance պատուհանի միջոցով: Իսկ դուք ի՞նչ եք ստեղծել այն օգտագործելով:

Ահա մի շարք դասեր, թե ինչպես ստեղծել այսքան շատ բան օգտագործելով այնքան քիչ:

Եթե Graphic Styles -ը այն է ինչ հաճախ օգտագործում ես, ապա այստեղ կգտնես բարդ ու չկրկնվող Graphic Styles-ի մեծ հավաքածու GraphicRiver կայքում:

4. Հայելային արտացոլում օգտագործելով Transform Effect

Էֆֆեկտները շատ հետաքրքիր են, դրանք կարող ես կիրառել որևէ օբյեկտի վրա, և հետո փոփոխել, ավելացնել կամ հեռացնել: Իմ նախընտրած էֆֆեկտներից մեկն է Transform Effect -ը, որով ստեղծում եմ "կենդանի" հայելային արտացոլումներ:

Kaleidoscope funsies

Դա զվարչալի է, որովհետև դու տեսնում ես ամեն մի գիծն ու օբյեկտը արտացոլված կուրսորի ամեն մի կատարած սեղմումից: Տես ներքևում ներկայացված կատուն:

Mirrored Kitty

Այսպիսով, սա այն էֆֆեկտն է, որ ուզում ես սովորե՞լ: Տես հետևյալ դասերը:

Ինչպե՞ս ստեղծել այս ամենը ավելի հեշտ: Փորձիր Mirror Symmetry Drawing էֆֆեկտը GraphicRiver կայքից:

Mirror Symmetry Drawing

5. Բազմագույն համակցություններ Recolor Artwork-ով

Ահա, մի խնդիր՝ դու ունես շատ օբյեկտներ և գոհ չես գույներից: Դու կուզեիր փոխել բոլոր գույներն ու միգուցե փորձել բազմաթիվ տարբերակներ, բայց ունես ահռելի քանակությամբ օբյեկտներ:

Թույլ տուր խոսել Recolor Artwork-ի մասին:

Create multiple flowers

Սա հրաշալի է, երբ կարող ես խնայել ժամանակդ ու օգտագործել քեզ տրվող հնարավորությունները մինչ ստեղծում ես վեկտորային նկարազարդումներ Illustrator -ով:

Paisley patterns

Ահա հիասքանչ դասեր, որոնցում կտեսնեք Recolor Artwork-ի օգուտները, խորհուրդ եմ տալիս նայել բոլոր հղումները:

6. Գունավորած էֆֆեկտներ Blend-ով ու Brush-ով

Վեկտորային նկարազարդումը ունի շատ յուրահատուկ ոճ: Այն հաճախ կապակցում են օբյեկտների շերտավորման հետ և շատ դեպքերում դժվար է ստեղծել ինչոր բան առանց gradient mesh - ի: Այս բաժնում մենք ունենք blend, բայց այս անգամ համատեղելով վրձինների հետ:

Blend Brushes

Blend-ը վրձինների հետ հնարավորություն է տալիս ավելի հեշտ և արագ կատարել տարբեր նկարազարդումներ ու ստանալ հետաքրքիր արդյունքներ: Այս վրձինները կարող են նոր մակարդակի հասցնել ձեր աշխատանքը: Դրանք կոտրում են նկարազարդման "վեկտոր" տեսքը:

Bamboo forest

Իմացիր, թե ինչպես կարող ես ստեղծելվրձին և ինչպես օգտագործել այն հետևյալ դասերում:

7. Ճիշտ վրձինները կառավարում են աշխարհը

Ինչպես blend-ը, այնպես էլ վրձինները զբաղեցնում են երկրորդ տեղը այս ցուցակում, և կա դրա պատճառը: Դրանք հրաշալի են:

Չնայած հիմնական վրձինները կարող են ստեղծվել հասարակ օբյեկտերից, բայց օգտագործելով Appearance պատուհանը, կարելի ստանալ ավելի բարդ ու հետաքրքիր վրձիններ:

Race brush

Սա մեկ այլ միջոց է նկարազարդումները տանել մեկ այլ մակարդակի:  Դու կարող ես ստեղծել այն ամենը ինչ կարող ես պատկերացնել, օգտագործելով Art Brush-ով կամ Pattern Brush-ով կամ անգամ Scatter Brush-ով:

Bullet brush

Տես Անդրեյ Մարիուսի աշխատանքները. նա ստեղծում է հիանալի վրձիններ: Տես ավելին ներքևում.

Եթե սիրում ես օգտագործել վրձիններ, ապա տես այս 60 անվճար Illustrator վրձինների հսկայական հավաքածուն:

Ո՞ր գործիքները կամ հնարքներն են հետաքրքիր քո համար

Ներկայացրեցի շատ հետաքրքիր հնարքներ ու գործիքներ, որոնք հրաշալի են ինձ համար, բայց, միգուցե, ոչ ձեր: Ուրախ կլինեմ եթե կիսվեք ձեր հետաքրքիր մեթոդներով:

Advertisement
Advertisement
Looking for something to help kick start your next project?
Envato Market has a range of items for sale to help get you started.