Advertisement
  1. Design & Illustration
  2. Text Effects
Design

Ինչպես ստեղծել հեշտ և արագ Duotone տեքստ էֆֆեկտ Adobe Photoshop -ում

by
Difficulty:BeginnerLength:ShortLanguages:

Armenian (հայերեն) translation by Astsal (you can also view the original English article)

Final product image
What You'll Be Creating

Մենք կօգտագործենք նկար և gradient որոշ շերտերով և ֆիլտրերով, աշխատանքային պրոցեսը կլինի հեշտ և արագ: Սկսենք:

Այս էֆֆեկտը ոգեշնչվեց GraphicRiver-ում տեղակայված  Layer Styles բաժնից:

Անհրաժեշտ հղումներ

Հետևյալ հղումներում կգտնենք այն բոլորը, ինչ օգտագործվել է այս դասընթացում:

1. Ինչպես ստեղծել ետին պլանը և տեքստի շերտերը

Քայլ 1

Ստեղծիր 1000 x 650 px նոր ֆայլ White ետին պլանով: Սեղմիր Create new fill կամ adjustment layer նշանին Layers պատուհանի ներքևում և ընտրիր Gradient:

Ստեղծիր Fill Color to Transparent gradient օգտագործելով այս գույները#a9a9a9 ՝ ձախ կողմում և #868686 ՝ աջ:

Փոխիր Scale -ը 150% և ընտրիր Dither:

Gradient Fill

Քայլ 2

Ստեղծիր տեքստը մեծատառերով օգտագործելով Sofia Pro Black տառատեսակը: Տեքստի չափը դիր 250 pt և եթե ունես ավելի քան մեկ տող, փոխիր Leading -ը 235:

Create the Text

2. Ինչպես ստեղծել Duotone էֆֆեկտը

Քայլ 1

Տեղավորիր նկարի շերտը տեքստի շերտի վերևում և անվանիր այն Texture, կատարիր մկնիկի աջ կոճակի սեղմում և ընտրիր Create Clipping Mask:

Դու կարող ես օգտագործել տարբեր նկարներ, բայց կարևոր է, որ նկարը ունենա շատ դետալներ:

Add the Image Texture

Քայլ 2

Սեղմիր Create new fill կամ adjustment layer նշանին Layers պատուհանի ներքևում և ընտրիր Gradient Map:

Ընտրիր Dither տարբերակը և սեղմիր gradient fill-ը, որպեսզի ստեղծես gradient, օգտագործիր հետևյալ գույները#281960՝ ձախ կողմ և #d52e51՝ աջ:

Gradient Map-ի օգնությամբ ստանում ենք ներքևում տեղակայված նկարին համարժեք արդյունք: Այսպիսով, gradient -ի ձախ վերջնակետը փոխարինում է նկարի ստվերները, իսկ աջ վերջնակետը՝ լույսերը:

Դու կարող ես փորձել տարբեր գույներ վերջնակետերի համար, այսպիսով կստանաս բոլորովին տարբեր արդյունք:

Gradient Map

3. Ինչպես ավելացնել ընդհանուր կարգավորումներ

Քայլ 1

Ավելացրու Brightness/Contrast կարգավորման շերտ և փոխիր Contrast արժեքը 15, կամ որևէ այլ արժեք, որ ավելի կհամապատասխանի քո ընտրած նկարին:

BrightnessContrast

Քայլ 2

Ավելացրու Color Lookup կարգավորման շերտ և ընտրիր Cobalt-Carmine տարբերակը Abstract մենյուից:

Փոխիր Color Lookup շերտի Blend Mode-ը Soft Light և Opacity-ն 50%:

Color Lookup

4. Ինչպես ստեղծել Halftone Texture շերտ

Քայլ 1

Ստեղծիր նոր շերտ ամենավերևում և անվանիր այն Halftone Texture:

Halftone Texture Layer

Քայլ 2

Գնա Edit > Fill և դիր Contents-ի արժեքը 50% մոխրագույն:

Gray Fill

Քայլ 3

Կատարիր մկնիկի աջ կոճակի սեղմում Halftone Texture շերտի վրա և ընտրիր Convert to Smart Object, ապա փոխիր Foreground-ի ու Background-ի գույները համապատասխանաբար Black և White:

Convert to Smart Object

Քայլ 4

Գնա Filter > Filter Gallery > Sketch > Halftone Pattern և օգտագործիր հետևյալ կարգավորումները.

  • Size: 1
  • Contrast: 5
  • Pattern Type: Dot
Halftone Pattern Filter

Քայլ 5

Փոխիր Halftone Texture շերտի Blend Mode-ը Soft Light և Opacity-ն՝ 20%:

Halftone Texture Layer Settings

Շնորհավորում եմ: Դու վերջացրիր

Այս դասում մենք ստեղծեցինք հասարակ gradient և որոշ տեքստ:

Հետո կցեցինք նկար տեքստին և ստեղծեցինք duotone էֆֆեկտ օգտագործելով gradient map:

Եվ վերջապես ավելացրեցինք մի շարք կարգավորումներ և halftone texture շերտ:

Խնդրում եմ, թողեք ձեր կարծիքներն ու առաջարկները ներքևում:

Final Result
Advertisement
Advertisement
Looking for something to help kick start your next project?
Envato Market has a range of items for sale to help get you started.