Armenian (հայերեն) translation by Astsal (you can also view the original English article)

Այս հոդվածում ցույց կտամ, թե ինչպես օգտագործել ցանկացած նկար clipping և layer mask-ով, նաև կտեսնենք վրձինների ու ֆիլտրերի օրինակներ, հայելային արտացոլման էֆֆեկտ ստանալու համար, Սկսենք:
Այս էֆֆեկտը ոգեշնչվեց GraphicRiver-ում տեղակայված Layer Styles բաժնից:
Անհրաժեշտ հղումներ
Հետևյալ հղումներում կգտնենք այն բոլորը, ինչ օգտագործվել է այս դասընթացում:
- Sumac Typeface տառատեսակ
- Foggy Germany, հեղինակ՝ Քրիստիան Գրաբ
- UNRESTRICTED - իրական ծխի վրձիններ: Հեղինակ՝ frozenstocks
1. Ինչպես ստեղծել ետին պլանը և տեքստի շերտերը
Քայլ 1
Աշխատանքի ամենակարևոր մասը ճիշտ նկարի ընտրությունն է: Լավ նկարը պետք է ունենա երկու կոնտրաստ տեղեր, որոնք կարելի կլինի արտացոլել ու ստանալ ցանկալի էֆֆեկտը, և այդ տեղերից մեկը չպիտի ունանա շատ դետալներ:
Բաց Foggy Germany նկարը, կամ այլ նկար, Photoshop -ում: Եթե նկարը մեծ է, կարող ես փոխել չափերը գնալով Image > Image Size:

Քայլ 2
Ստացիր տեքստը օգտագործելով Sumac Typeface տառատեսակը, սեղմիր Command-T ստեղները, որպեսզի մտնեք Free Transform Mode և փոփոխեք տեքստի չափերը:
Սեղմիր Return ստեղնը փոփոխությունը հաստատելու համար:

2. Ինչպես կցել տեկստուրա տեքստին
Քայլ 1
Կրկնօրինակիր ետին պլանը, առաջ բեր պատճենը տեքստից, սեղմիր մկնիկի աջ կոճակը և ընտրիր Create Clipping Mask:

Քայլ 2
Գնա Edit > Transform > Flip Vertical և Edit > Transform > Flip Horizontal:

Քայլ 3
Վերցրու Move Tool-ը, և օգտագործիր սլաք ստեղները տեղաշարժելով նկարը մինչև արդյունքը գոհացնի:

3. Ինչպես ստեղծել Gradient Layer Mask
Քայլ 1
Ընտրիր նկարի պատճենը և սեղմիր Add layer mask նշանի վրա, որը գտնվում է Layers պատուհանի ներքևում:

Քայլ 2
Վերցրու Gradient Tool-ը,ընտրիր սև, սպիտակ Options պատուհանում և սեղմիր Linear Gradient նշանը:
Ընտրիր layer mask-ի փոքրիկ պատկերը և տեղաշարժիր վերև, ինչպես պատկերված է նկարում:
Սա թեթևակի կմեղմի տեքստի ստորին մասը:

4. Ստանալ վերջնական տեսքը
Քայլ 1
Սռեղծիր նոր շերտ, անվանիր Brush և վերցրու Brush գործիքը:
Դիր Foreground Color-ը White
և օգտագործիր UNRESTRICTED - իրական ծխի վրձինները, տեքստի շուրջը որոշակի ծուխ ավելացնելու համար, այսպիսով այն կձուլվի ետին պլանին:
Այստեղ կարևոր է օգտագործել տարբեր աստիճանի Opacity արժեքներ Brush շերտի և վրձնի համար՝ Options պատուհանում:
Ես փոխել եմ շերտի Opacity արժեքը 50%, իսկ վրձինների համար օգտագործել տարբեր արժեքներ Options պատուհանում:

Քայլ 2
Ստեղծիր մեկ այլ շերտ ամենավերևում, անվանիր այն Noise, և գնա Edit > Fill: Փոխիր Contents-ը 50% մոխրագույն և սեղմիր OK:

Քայլ 3
Noise շերտի վրա կատարիր աջ կոճակի սեղմում, ընտրիր Convert to Smart Object և փոխիր դրա Blend Mode-ը Soft Light-ի:

Քայլ 4
Դիր Foreground և Background գույները համապատասխանաբար Black
և White
, և գնա Filter > Noise > Add Noise:
Փոխիր Amount -ը՝ 15 և Distribution-ը՝ Uniform, ընտրիր Monochromatic տարբերակը: Դու կարող ես օգտագործել այլ արժեքներ Amount -ի համար, հատկապես եթե փոխել ես նկարի չափը:

Շնորհավորում եմ: Դու վերջացրիր
Այս դասում մենք օգտագործեցինք նկար clipping և շերտի mask-ով, ինչպես նաև վրձիններ ու ֆիլտրեր:
Խնդրում եմ, թողեք ձեր կարծիքներն ու առաջարկները ներքևում:

Envato Tuts+ tutorials are translated into other languages by our community members—you can be involved too!
Translate this post