30-50% off hundreds of digital assets! WordPress themes, video, music and more 30-50% Off Go to Sale
Advertisement
  1. Design & Illustration
  2. Text Effects
Design

Ինչպես ստեղծել գունագեղ պայթյունի տեքստային էֆֆեկտ Adobe Photoshop-ում

by
Difficulty:IntermediateLength:ShortLanguages:

Armenian (հայերեն) translation by Astsal (you can also view the original English article)

Final product image
What You'll Be Creating

Այստեղ կսովորենք, թե ինչպես օգտագործել մի շարք նկարներ, հեշտ և արագ գունագեղ պայթյունի տեքստային էֆֆեկտ ստանալու համար: Եկեք սկսենք:

Անհրաժեշտ հղումներ

Էլեմենտներից երկուսը, որոնք պետք է օգտագործենք,  առկա են անվճար միայն ամիս՝ Envato Elements -ում:

Free files on Envato Elements

Հետևյալ հղումներում կգտնենք այն բոլորը, ինչ օգտագործվել է այս դասընթացում.

1. Ինչպես ստեղծել ետին պլանը և տեքստի շերտերը

Քայլ 1

Ստեղծիր 1500 x 1000 px նոր ֆայլ: Layers պատուհանի ստորին մասում սեղմիր Create new fill կամ adjustment layer նշանին և ընտրիր Solid Color, վերջապես փոխիր գույնը Black:

Solid Color

Քայլ 2

Ստեղծիր տեքստ, ամբողջը մեծատառերով, օգտագործելով Ministry Bold տառատեսակը և փոխիր չափը 500 pt, իսկ Tracking-ը՝ 50:

Դու կարող ես մեծացնել ետին պլանի չափը, եթե տեքստը չի տեղավորվում:

Create the Text

2. Ինչպես կցել տեկստուրա տեքստին

Քայլ 1

Գնա File > Place Linked և բաց Drop of blue paint falling in water նկարը: Սեղմիր Return ստեղնը, ապա այդ շերտի վրա մկնիկի աջ կոճակի սեղմումով ընտրիր Create Clipping Mask:

Ապա սեղմիր Command-T, որպեսզի մտնես Free Transform ռեժիմ, և փոխիր չափը, պտտիր ու տեղափոխիր նկարը առաջի տառի ներսում, մինչև որ արդյունքը գոհացնի:

Սեղմիր Return հաստատելու համար:

Add an Image Texture

Քայլ 2

Տեքստ շերտի փոքրիկ նկարի վրա կատարել Command-click, այն բեռնելու համար:

Load a Selection

Քայլ 3

Վերցրու Rectangular Marquee գործիքը, միաժամանակ սեղմած Shift-Option ստեղները և նկարիր ուղղանկյուն առաջին տառի շուրջը:

Երբ վերջացնես, միայն առաջին տառը նշված կլինի:

Intersect Selections

Քայլ 4

Համոզվիր, որ նկարի շերտը ընտրված է, սեղմիր Command-J, որպեսզի կրկնօրինակես այն նոր շերտում: Ջնջիր օրիգինալ նկարի շերտը:

Duplicate the Selection

Քայլ 5

Կրկնիր նույն քայլերը մնացած նկարները մյուս տառերին ավելացնելու համար: Երբ վերջացնես, թաքցրու տեքստի շերտը:

Repeat to Fill all the Letters

3. Ինչպես պահպանել և բեռնել ընտրված տարածքը

Քայլ 1

Ընտրիր բոլոր շերտերը, բացի տեքստի շերտը և գնա Layer > Merge Layers:

Merge Layers

Քայլ 2

Տեքստ շերտի վրա կատարել Command-click, այն բեռնելու համար:

Load a Selection

Քայլ 3

Գնա Select > Save Selection և Name դաշտում հավաքիր Text բառը:

Save Selection

Քայլ 4

Ջնջիր տեքստի շերտը:

Մենք օգտագործելու ենք ընտրված տարածքը ներկելու համար, այնպես որ այն դուրս չի գա տեքստի եզրագծերից: Եթե քեզ նորից պետք է ընտրված տարածքը, ապա գնա Select > Load Selection և ընտրիր Text-ը՝ Channel մենյուից:

Load Selection

4. Ինչպես օգտագործել Sandstorm Photoshop Action-ը

Քայլ 1

Վերցրու Brush գործիքը, ստեղծիր նոր շերտ ամենավերևում և անվանիր այն brush: Անունը շատ կարևոր է, համոզվիր, որ այն ճիշտ է գրված՝ ամբողջը փոքրատառերով:

Create the Brush Layer

Քայլ 2

Սա ընտրովի քայլ է, բաըց այն կօգնի ստանալ ավելի դինամիկ արդյունք: Բաց Brush պատուհանը և օգտագործիր այս կարգավորումները Brush Tips Shape -ի և Shape Dynamics -ի համար:

Brush Settings

Քայլ 3

Փոխիր Foreground Color -ը ցանկացած գույն և սկսիր ներկել այն տեղերը, որտեղ ուզում ես ստեղծել կոտրված էֆֆեկտ:

Գործողությունը տեղի կունենա տարբեր ուղղություններով (ձախ, աջ, վերև ու ներքև): Մտքումդ պահիր այն ուղղությունը, որով ուզում ես կոտրվեն մասնիկները:

Ինչպես նաև, մի մոռացիր, որ մասնիկները կառաջանան ներկված տեղերում, և վրձնի չափը նույնպես ազդեցություն ունի արդյունքի վրա:

Paint Over the Text

5. ինչպես օգտագործել ցանկացած Action

Քայլ 1

Երբ վերջացնես ներկելը, սեղմիր Command-D:

Բաց Actions պատուհանը և ընտրիր մեզ անհրաժեշտ action -ը:

Սեղմիր Play selection նշանը, որը գտնվում է Actions պատուհանի ներքևում և սպասիր մինչև ավարտվի գործողությունը: Այն կարող է տևել մինչև մի քանի րոպե:

Run the Action

Քայլ 2

Արդյունքը ստանալուց հետո, Background և brush շերտերը դեռ այդտեղ են: Եթե քեզ դուր չգա արդյունքը, կարող ես ջնջել action -ի շերտերը, փոփոխել brush շերտը և աշխատեցնել action -ը նորից:

Այստեղ չկա ճիշտ և սխալ, պետք է փորձես անյքան, մինչև ստանաս գոհացուցիչ արդյունք:

Action Result

Քայլ 3

Երբ ստանաս ցանկալի արդյունք, կարող ես ստուգել action-ի բոլոր շերտերը և փոփոխություններ անել:

Օրինակ, այստեղ ես փոփոխել եմ Particle Groups: Դու նույնպես կարող ես կատարել որոշ փոփոխություններ. ջնջիր այն մասերը, որոնք պետք չեն, օգտագործելով masks և փորձիր COLOR խմբում գտնվող տարբերակները:

Action Folders and Layers

6. Ինչպես ավելացնել ծուխ և տեկստուրա

Քայլ 1

Տեղադրիր ծխի նկարներից մեկը շերտերի ամենավերևում, և փոխիր այդ շերտի Blend ModeScreen:

Add a Smoke Image

Քայլ 2

Գնա Image > Adjustments > Hue/Saturation, ընտրիր Colorize տարբերակը և դիր Saturation -ի արժեքը 50:

Ապա, փոփոխելով Hue արժեքը, ստացիր տառին տեկստուրային համապատասխան գույն, սեղմիր OK:

HueSaturation

Քայլ 3

Ավելացրու mask ծխի շերտին և ներկիր այն մասերը, որոնք քեզ դուր չեն գալիս:

Mask Out Unwanted Areas

Քայլ 4

Ավելացրու այլ ծխի նկարներ մնացած տառերին, համապատասխան գույներով:

Հավաքիր բոլոր ծխի շերտերը մի խմբում և անվանիր այն Smoke:

Smoke Group

Քայլ 5

Տեղադրիր Landscape նկարը շերտերի վերևում, հարմարեցրու չափը և փոխիր շերտի Blend Mode-ը Soft Light, իսկ Opacity -ին 50%:

Add the Landscape Image

Շնորհավորում եմ: Դու վերջացրիր

Այս դասընթացում ստեղծեցինք գունագեղ տեկստուրայով տեքստ և պահպանեցինք դրա ընտրված տարածքը: Ապա ներկեցինք որոշ տեղեր և օգտագործեցինք Photoshop action գունային պայթյուն ստանալու համար:

Եվ վերջապես, ավելացրեցինք ծուխ ու տեկստուրա նկարը ավարտելու համար:

Խնդրում եմ, թողեք ձեր կարծիքներն ու առաջարկները ներքևում:

Final Result
Advertisement
Advertisement
Looking for something to help kick start your next project?
Envato Market has a range of items for sale to help get you started.